ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ խումբ կուղարկի ԼՂ մարդասիրական առաքելություն իրականացնելու համար
Ռուսաստան
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ խումբ կուղարկի Լեռնային Ղարաբաղ` մարդասիրական առաքելություն իրականացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱՒՆ հաղորդագրությունը, նոյեմբերի 25-ին Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հերթական ԻԼ-76 ինքնաթիռը փրկարարներով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
«Խումբը հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կեցության ապահովման միջոցներով: Մասնագետներն իրենց հետ տանում են նաև վրաններ, լուսային աշտարակներ, գեներատորներ»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)