Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամ Բլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել են ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունից Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր է Արմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան» Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. Աբգարյան Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ 

18-ամյա Գևորգն սպասում էր առաջնեկին. որդին կկրի հերոս հոր անունը

Հասարակություն

18-ամյա Գևորգը սպասում էր առաջնեկին, որը շուտով լույս աշխարհ է գալու: Երազում էր աղջիկ ունենալու մասին, բայց նույնքան ոգևորված է եղել, երբ իմացել է՝ տղա երեխա է ունենալու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Գևորգ Մարգարյանի մորեղբոր աղջիկը՝ Սուսիկ Մարգարյանը:

Գևորգը 3 ամսվա զինծառայող էր, Հադրութում էր ծառայում: Թեև հարազատների հետ հաճախ էր խոսում, բայց նրանց չի հայտնել, որ դիրք են բարձրանում, առաջնագծում կռվում, նույնիսկ հետախույզ է եղել, թշնամու դիվերսիոն խումբ հետ է շպրտել, իսկ հարազատները հանգիստ են եղել, որովհետև մտածել են՝ 3 ամսվա զինծառայող է, առաջնագիծ չեն տանի:

«Տանկից են խփել Գևորգին ու շատ փոքր բեկոր սրտին էր դիպել. ակնթարթային մահ է եղել, մեր միակ մխիթարքն այն է, որ չի տանջվել ու, հավանաբար, չի էլ զգացել»,- պատմում է Սուսիկն ու հիշում՝ Գևորգի հետ վերջին անգամ խոսել է դեպքից մեկ օր առաջ, 3 ամիսների ընթացքում դա նրանց ամենաերկար զրույցն է եղել, ընդհատել են զանգը՝ հաջորդ օրը կրկին զանգելու խոստումով:

Գևորգն ամուսնացել էր իր ծննդյան օրը՝ փետրվարի 27-ին, քույրն ասում է՝ շատ էին սիրում իրար. «Երեխայի ծնվելու օրը որոշել էր գալ, ասում էր՝ հանկարծ ոչ մեկին չասեք, հրամանատարս խոստացել է, ասել է՝ ամեն ինչ կանեմ, որ գնաս»:

Երեխայի անունը դեռ չեն որոշել, բայց, հավանաբար, հոր անունը կկրի. «Գևորգն էլ ասում էր՝ իմ անունն եմ շատ սիրում, չեմ կարողանում կողմնորոշվել, բայց կարճ անուն եմ ուզում, աղջիկ լիներ՝ ավելի հեշտ կլիներ»:

Ընտանիքի միակ մխիթարանքը Գևորգից մնացած մի մասնիկն է, որդու կարոտը, ինչ-որ չափով, կկարողանան նրանից առնել:

«Շատ կյանքով լեցուն էր Գևը, իր հետ միշտ կարելի էր խոսել ամեն ինչից ու ամենքից, հանգիստ կարողանում էինք կիսվել, խորհուրդ հարցնել ու երբեք չէիր մտածի, որ 18 տարեկան է. մեկ տարվա մեջ այլ մարդ էր դարձել, հասունացել»:

Գևորգը Մասիս քաղաքից էր, ընտանիքի փոքրն ու միևնույն ժամանակ մեծ հերոսը: Երաժիշտ էր, երգում էր ու դուդուկ նվագում, դպրոցական տարիներից էլ աշխատել է:

«Միշտ ենք ասել, որ Գևը ուրիշ է ու անթերի, նպատակասլաց, մեծին հարգող ու օգնող: Տեսանյութեր ենք նայում, տեսնում առանց ձեռք ու ոտք զինվորների, ու երանի ենք տալիս ու ասում՝ մեր զինվորն էլ գար առանց ձեռք ու ոտք, գոնե, իր երեխային կտեսներ»,- նշում է Սուսիկը:

Բարության մարմնավորում էր Գևորգը, ու աշխարհից մեծ բարություն պակասեց...

Արփինե Հակոբյան

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տաղավարները պետք է քանդվեն այնպես, որ հասարակության մեջ լրացուցիչ լարվածություն չառաջանաԹրամփը կարծում է, որ Պուտինը և Զելենսկին պետք է հանդիպեն Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 2 միլիոն դրամԲլոգեր «Գեորգիքսը» հայտնել է, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում իրեն հրել ենՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանում կհանդիպի ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ Ինչո՞ւ է վարչական շրջանի ղեկավարը մինչև 2029 թվականը պայմանագիր կնքել խանութի սեփականատիրոջ հետՀյուսիսային Կորեան փորձարկել է տակտիկական բալիստիկ հրթիռ Շոու` տիրադավների մասնակցությամբ․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Տեր Եսայան․ Բնակիչներին հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են զրկվել թարմ հաց ու միս գնելու հնարավորությունիցՊլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող Սերգեյ Սնխչյանը ջիու-ջիթսուի առաջնության ոսկե մեդալակիր էԱրմեն Գալջյան․ «Նախկին քաղաքապետերից ժառանգել ենք ինքնակամ բուդկաներով ու ժանգոտած կրպակներով լցված Երևան»Վրաստանը արտաքսել է ավելի քան 100 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Ուսանողները չեն կարողանում օգտվել տրանսպորտի զեղչից․ փաթեթները թանկ են. ԱբգարյանՃամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և գումար հափշտակելու մեջ Մեկ ամիս է՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սպասում են խոստացված միկրոավտոբուսին․ ՍուքիասյանԿիմ Չեն Ընը հայտարարել է Հյուսիսային Կորեայի զենքի հետագա կատարելագործման մասին ԲՀԿ․ «Չկա որևէ իրավական հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ»Երևանի ավագանին ընդունեց աշխատավարձերի բարձրացման նախագիծըThe Atlantic. Զելենսկիի ամբարտավանությունը զայրացնում է Թրամփին Մեզ ընդհանրապես էշի տեղ եք դրել. Պեդրո Զարոկյանի կոշտ ելույթըԹրամփ. Պուտինն ավելի շատ է կողմ կարգավորմանը, քան Զելենսկին Ըստ էության, քաղաքապետարանում մի բան էլ աշխատավարձի իջեցում է տեղի ունենում. ԳալջյանԱրարատ Միրզոյանը Լեհաստանում այցելել է տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունՄի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԳիտնականները հայտնաբերել են նոր, լավային մոլորակՍտորագրել և վավերացնել Խաղաղության համաձայնագիրը. ՓաշինյանՈՒՂԻՂ․ Ավինյանը Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստն է վարում34 տարեկանում մահացել է «Breaking Bad» սերիալից հայտնի դերասան Ռ. Ջեյ ՄիտտենՔննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները
Ամենադիտված