Արցախում իրենց տները կորցրած ընտանիքները ամեն անձի համար կստանան 250 հազար դրամ աջակցություն
ԱրցախՀայաստանի կառավարությունն իր այսօվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը:
Հարցը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ նշելով, որ այս միջոցառումը վերաբերում է այն անձանց, որոնք Արցախում պատերազմի հետեւանքով կորցրել են իրենց բնակելի տները:
«Բացի ավերածությունների արդյունքում կորցրած տներից կա նաեւ մարդկանց մի փոքր հատված, որոնք ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից: Քանի որ իրենք այդ մասով շահառու չէին հանդիսանում նախորդ միջոցառմանը, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու: Այսնիքն՝ այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են շահառու: Այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի համար 250 հազար դրամ աջակցության տրամադրում՝ եւ չափահաս, եւ անչափահաս երեխաների մասով»,-ասաց նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)