1 օրում ԼՂ է վերադարձել 481 փախստական. ՌԴ ՊՆ
Արցախ
ՀՀ տարածքից վերջին մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ են մեկնել 481 մարդու տեղափոխող ավտոբուսներ։ Ավտոբուսներին ուղեկցում էին Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկները, հայտնում է ՌԴ ՊՆ֊ն: Ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը քսաներեք դիտակետերում: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ընդհանուր առմամբ, ավելի քան 37,5 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր:

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)