Ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կտեղակայվի Աղդամում. Ալիև
ԱրցախԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հարցով ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կտեղակայվի Աղդամում: Այս մասին հաղորդում է Известия-ն: Թուրք զինվորականները դիտարկումը կիրականացնեն բացառապես անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, իսկ ռուս խաղաղապահները կապահովեն սահմանազատումը Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներկայության գոտիներում: «Դիտարկումը կիրականացվի հիմնականում հայ բնակչության բնակավայրերի վրա», - մեջբերում են լրատվամիջոցները: Միևնույն ժամանակ, այդ դիրքերում, որոնք մինչ այժմ Ղարաբաղում զբաղեցնում են Հայաստանի զինված ուժերը, կլինեն միայն ադրբեջանական բանակի ստորաբաժանումներ, նշում է աղբյուրը: