Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել
ՌուսաստանՌուսաստանի Տամբովի մարզում ահաբեկչություն է կանխել, որը պատրաստվում էր իրականացնել 17-ամյա դեռահասը, հայտնում է ՌԴ ԴԱԾ-ն:
Երիտասարդի վարձակալած բնակարանում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և ռումբ պատրաստելու բաղադրիչներ: Գործառնական տվյալների համաձայն՝ նա պատրաստվում էր համացանցից հավաքագրած տեղեկությունների օգնությամբ պայթուցիկ սարք հավաքել և այն կիրառել գործնականում։ Դրդապատճառները դեռ հայտնի չեն, բայց, ըստ տվյալների, ձերբակալվածը «կործանարար ենթամշակույթների» կրող է: Ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
2020 թվականին, ըստ ստացված տվյալների, հատուկ ծառայությունները կանխել են 61 ահաբեկչական հանցագործություն, այդ թվում՝ 41 ահաբեկչություն: