Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահները երկու լրացուցիչ աշխատավարձ կստանան
Արցախ
Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող ռուս խաղաղապահները կստանան երկու լրացուցիչ աշխատավարձ, ասել է ՌԴ Պաշտպանության փոխնախարար Տատյանա Շևցովան: «Լրացուցիչ վճարներ են տրամադրվում նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ գործողությանը մասնակցող անձնակազմի համար: Դրանք կկազմեն երկու աշխատավարձ», - ասել է Շևցովան։ Փոխնախարարը բացատրել է, որ խաղաղապահ զորակազմի ֆինանսավորումը կատարվում է բյուջետային միջոցների լրացուցիչ բաշխման հաշվին։ Նման որոշում է կայացրել ՌԴ կառավարությունը: Գումարը, մասնավորապես, նախատեսված է Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական կոնտինգենտի կարգավորման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)