Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 9 հազար պայթուցիկ նյութ են վնասազերծել
Արցախ
ՌԴ ինժեներական ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղում մաքրել են ավելի քան 280 հա տարածք և վնասազերծել ավելի քան 9000 պայթուցիկ նյութ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: «Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումը: Գործողության ընթացքում մաքրվել է ավելի քան 280 հա տեղանք, շուրջ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթուցիկ նյութ», - ասված է հայտարարության մեջ: Նշվում է, որ ռուս խաղաղապահները օգտագործում են «ժամանակակից ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում և վատթար եղանակային պայմաններում»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)