Հունվարից թուրք զինվորականները կծառայեն Լեռնային Ղարաբաղի ՌԴ հետ համատեղ դիտորդական կենտրոնում
Արցախ
Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները, բրիգադի գեներալի հրամանատարությամբ, մեկնել են Ադրբեջան, շաբաթ օրը հաղորդում է NTV հեռուստաընկերությունը: Նրանք հունվարից պետք է սկսեն ծառայել Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ Լեռնային Ղարաբաղի դիտորդական կենտրոնում:
Նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման մասին հուշագիր է ստորագրվել Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի տեսազանգի միջոցով բանակցությունների արդյունքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)