Ռուսաստանը կթույլատրի լոլիկի ներկրումը ևս 15 ադրբեջանական ձեռնարկություններից
Ռուսաստան«Ռոսսելխոզնադզորը» հունվարի 1-ից կթույլատրի լոլիկների ներկրումը Ռուսաստան ևս 15 ադրբեջանական ձեռնարկություններից: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է գերատեսչության հաղորդագրությունում:
«Բանակցությունների արդյունքներով՝ ներկայացված տեղեկության համաձայն և Ադրբեջանի Հանրապետության իրավասու գերատեսչության երաշխավորությամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» հնարավոր է համարում թույլ տալ 2021 թվականի հունվարի 1-ից լոլիկի ներկրումը 15 ադրբեջանական ձեռնարկություներից, որոնք տեղակայված են այն շրջաններում, որտեղ 2020 թվականին հարավամերիկյան ցեցի հայտնաբերման դեպքեր չեն գրանցվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» թույլատրել էր լոլիկների ներկրումը ևս 17 ձեռնարկություններից:
Նշենք, որ «Ռոսսելխոզնադզորն» ադրբեջանական ձեռնարկություններից լոլիկի և խնձորի ներկրման արգելք էր սահմանել դեկտեմբերի 10-ին՝ պայամանավորված դրանցում ԵԱՏՄ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերմամբ: