Արցախի մի քանի համայնքում այսօր հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում
Արցախ
Սակրավորական ջոկատների կողմից Արցախի տարածքում չպայթած զենք-զինամթերքի և վտանգ ներկայացնող այլ ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները շարունակվում են:
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ այսօր օրվա ընթացքում հրթիռային և կասետային ռումբերի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)