Ադրբեջանը սպեկուլյացիայի է ենթարկում գերեվարված քաղաքացիների և ռազմագերիների խնդիրը
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել՝ հայտարարելով, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ սպեկուլյացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
«Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի և ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Արտակ Բեգլարյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)