Արցախի ՆԳ նախարար է նշանակվելու Կարեն Սարգսյանը. WarGonzo
Արցախ
Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար է նշանակվելու արտակարգ իրավիճակների պետական ծառայության գործող ղեկավար Կարեն Սարգսյանը: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագիծը:
Հիշեցնենք, որ Արցախի խորհրդարանը հունվարի 22-ին քվեարկել և ընդունել է օրենք, համաձայն որի` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառելու են մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)