Արցախում տրանսպորտային հաղորդակցության հարցերով ենթախմբեր կստեղծվեն
Արցախ
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փոխադրումների և դրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այլ բնույթի վերահսկողության հարցերի հետ կապված փորձագիտական ենթախմբեր: Այս մասին խմբի նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Կողմերը պայմանավորվել են ստեղծել հետևյալ փորձագիտական ենթախմբերը` երկաթուղային, ավտոճանապարհային և համակցված փոխադրման գծով, տրանսպորտի ապահովման հարցերով, այդ թվում ՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և վերահսկողության այլ տեսակներ», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ասված է Ռուսաստանի Դաշնության Նախարարների կաբինետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Ենթախմբերի կազմավորումը նախատեսվում է ավարտել մինչ փետրվարի 2-ը:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել