Մոտ 2,4 հազար մարդ օգնության համար դիմել է Արցախում քաղաքացիների ընդունելության կետ
Արցախ
Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու համար: Նրանց որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ: Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում համատեղ որոնողական խմբերին։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Ընդամենը օգնության համար քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ «թեժ գիծ» հեռախոսով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)