Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն. Արցախի ԱԻՊԾ
Արցախ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի Նաբերեժնայա փողոցում քիչ հետո տեղի կունենա պայթյուն:
«ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները հետախուզական աշխատանքներ իրականացնելիս տարածքում հայտնաբերել են վտանգ ներկայացնող չպայթած ռազմամթերք, որը պետք է վնասազերծվի տեղում: Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել»,– ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)