Ռուսաստանը, անկախ ամեն ինչից, չի հրաժարվի Դոնբասից. Պուտին
ՌուսաստանՌուսաստանը, անկախ ամեն ինչից, չի հրաժարվի Դոնբասից, բայց ցանկացած որոշում կայացնելուց առաջ պետք է մտածել հետեւանքների մասին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հասկանո՞ւմ եք, իհարկե, իմ աչքի առաջ ես տեսնում եմ մարդկանց, ովքեր վիրավորվել և խեղվել են Դոնբասում, հատկապես երեխաները: Բայց մեր ուսերի վրա հսկայական պատասխանատվություն է դրված՝ պահպանելու Ռուսաստանը՝ որպես ամբողջություն: Եվ ցանկացած որոշում կայացնելուց առաջ մենք պետք է մտածենք մեր ցանկացած քայլի հետևանքների մասին: Մենք չենք հրաժարվի Դոնբասից՝ չնայած ամեն ինչին», - ասել է Պուտինը ռուսական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։