Արցախի ոստիկանությունը ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհայտ կորելու մասին
Արցախ
Արցախի Հանրապետության ոստիկանությունը փետրվարի 14-ին ահազանգ է ստացել 21-ամյա աղջկա անհայտ կորելու մասին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանության կայքէջը:
«Փետրվարի 14-ին ժամը 21:00-ին մայրաքաղաքի բնակչուհի, 1963 թ.ծնված Գ. Ա.-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ փետրվարի 13-ին ժամը 12:00-ի սահմաններում, իր դուստր 2000թ.ծնված Հ. Ա.-ն տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)