Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հանվի օրակարգից․ Ալիև
ԱրցախԻլհամ Ալիեւը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է հանվի օրակարգից»:
«Ես բազմիցս խոսել եմ այս խնդրի մասին: Չեմ ուզում կրկնել: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին և հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, դատարկ հույսեր չունենալ: Այս հարցը պետք է լինի օրակարգից դուրս: Այս հարցի բարձրացումը նշանակում է քվեարկել ոչ թե խաղաղության, այլ առճակատման օգտին», - ասել է Ալիևը: