«Այո, ես մահապարտ եմ»․ Ռուսաստանում կառավարության դեմ նախապատրաստվող ահաբեկչություն է կանխվել
ՌուսաստանՌուսաստանում ձերբակալվել է Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտում ահաբեկչություն նախապատրաստող ՌԴ քաղաքացին։ Դրդապատճառը «ատելությունն է ներկայիս կառավարության հանդեպ», հաղորդել է ՌԴ ՌԴԾ-ն:
«Կանխվել է Կալինինգրադի շրջանի էներգետիկ օբյեկտի վրա ահաբեկչություն: Ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, որը նախատեսում էր դա անել՝ ներկայիս կառավարության հանդեպ ատելությունից ելնելով։ Նա հավաքագրել էր շրջանի բնակիչներին՝ մասնակցելու ահաբեկչական գործողություններին», - ասվում է հաղորդագրության մեջ։ Կասկածյալի տանը հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ, պայթուցիկ նյութերի սինթեզման բաղադրիչներ, ինչպես նաև «վիրավորական բովանդակությամբ նյութեր Ռուսաստանի գործադիր և օրենսդիր մարմինների մասին»: Հարուցվել է քրեական գործ: