Արցախի մի շարք բնակավայրերում այսօր չպայթած զենք-զինամթերքի պայթեցման աշխատանքններ կտարվեն․ ԱԻՊԾ
Արցախ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել չպայթած զենք–զինամթերքի պայթեցման աշխատանքների մասին։
«Հարգելի հայրենակիցներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրապետության տարածքից հայտնաբերված ականների ու տարբեր զինատեսակների վնասազերծման ուղղությամբ տարվող աշխատանքներն ըստ վայրերի։
Օրվա ընթացքում պայթեցման աշխատանքներ են սպասվում Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքներում, Մարտունի և Մարտակերտ քաղաքների հարակից բնակավայրերում»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)