ԱՀ քաղաքաշինության նախարարն ամփոփել անցած ամիսներին կատարված աշխատանքները
Արցախ
Այսօր ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցության է հրավիրել նախարարության պատասխանատու ներկայացուցիչներին և ամփոփել անցած ամիսներին հանրապետության շրջաններում կատարված աշխատանքները, նշել թերություններն ու բացթողումները, ծրագրել հետագա անելիքները:
Պատասխանատուները նախարարին են ներկայացրել ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկա անելիքները: Ամփոփելով զեկույցները՝ նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ աշխատանքները պատշաճ կազմակերպելու, առկա թերացումներն արագորեն շտկելու համար:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)