Ասկերանի շրջանում հայտնաբերվել են «Սմերչի» հրթիռակասետային ռումբեր և այլ զինատեսակներ
Արցախ
Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ: Այս մասին տեղեկացանք Արցախի ԱԻՊԾ-ից:
ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում:
Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ:
Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)