Ջրականի շրջանում շարունակվում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները
Արցախ
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 19-ին շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով, որ որոնումներն իրականացվում են փրկարարական մեկ ջոկատով:
Ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին է փոխանցվել ընդհանուր 1543 աճյուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)