Միխայիլ Միշուստինն ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել է հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը
Ռուսաստան
Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովը հեռախոսազրույցում քննարկել են տարբեր ոլորտներում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը:
Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ «կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը, տարբեր ոլորտներում հեռանկարային համատեղ նախագծերի իրականացումը»:
Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովն անդրադարձել են նաեւ կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցին:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է