Ռուս խաղաղապահները 420 տոննա բեռ են հատկացրել ադրբեջանական կողմին
Արցախ
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 15-րդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» զինվորական և ուղեկցող 20 մեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 420 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 2800 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)