Վերաբացվել է պատերազմի ժամանակ ռմբակոծված Մարտունու մարզադաշտը
Արցախ
Արցախի Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում ռմբակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով, որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին:
Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:
«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի:Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,- ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)