Գազայի հատվածում շուրջ 50 հազար բնակիչ անտուն է մնացել
Համաշխարհային ՄամուլՊաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Գազայի հատվածի շուրջ 50 հազար բնակիչ կորցրել է իր տունը իսրայելական բանակի հարվածների արդյունքում: Ավելի վաղ՝ Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետը միաձայն ընդունել է Եգիպտոսի նախաձեռնությունը երկկողմ հրադադարի մասին:
«Իսրայելցի օկուպանտների՝ քաղաքացիական անձանց հանդեպ ագրեսիան հանգեցրել է մոտ 50 հազար քաղաքացիների տնեզրկմանը։ Նրանք կտեղափոխվեն ժամանակավոր պահման կենտրոններ», - սոցցանցերի իր էջերում հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Նախարարությունը նաև «կոչ է արել աշխարհի երկրներին՝ շտապ օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի առողջապահական կարիքները հոգալու համար՝ 46,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով»: