Ադրբեջանի իշխանությունները մտադիր են Շուշիում պետական արգելոց ստեղծել
Արցախ
Արցախի Շուշի քաղաքում, որը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, կստեղծվի «Շուշիի պետական արգելոց», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաքի՝ «Շուշի քաղաքի» մասին օրենքի նախագիծը»։
Նշվում է, որ «պետական արգելոցը կառավարելու է գործադիր իշխանության համապատասխան մարմնի կողմից նշանակված մարմինը»։
«Այդ մարմինը կսահմանի քաղաքի վարչական սահմաններին հարող և դրա հետ սոցիալական, պատմական, մշակութային կամ տնտեսական կապ ունեցող կամ քաղաքի պետական արգելոցի պահպանության կամ զարգացման համար նշանակություն ունեցող տարածքներում պահպանության գոտու սահմանները»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)