Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները Ստեփանակերտում հանդիպել են տեղահանված անձանց հետ
Արցախ
Մայիսի 21-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, Պաշտպանի հանձնարարությամբ, այցելել են Արցախի պետական համալսարանի հանրակացարան և հերթական հանդիպումներն ունեցել հանրակացարանում ժամանակավոր բնակություն հաստատած ԱՀ տարբեր համայնքներից տեղահանված անձանց հետ` ծանոթանալու նրանց իրավունքների պաշտպանության իրավիճակին և նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
«Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում Արցախի ներքին տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը և դրանց պատշաճ իրացման նպատակով կարևորում մշտադիտարկման այցերի իրականացումը»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)