Արցախում վերջին մեկ օրում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել
Արցախ
Արցախում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։
Մեկ օրում կատարվել է 92 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 132-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 749 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է
ստանում 19 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում
տնային պայմաններում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)