Մակրոնը ստանձնել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ ստանձնել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար, որի ընթացքում 1994-ի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում սպանվել է շուրջ 800 հազար մարդ:
«Ֆրանսիան իր դերն ունի և քաղաքականապես պատասխանատու է Ռուանդայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Ֆրանսիան նաև պարտավոր է առերեսվել պատմության հետ և խոստովանել, որ դա տառապանք է պատճառել Ռուանդայի ժողովրդին՝ իրեն երկարատև լռություն թույլ տալով ճշմարտության քննության առջև։ Ձգտելով կանխել տարածաշրջանային հակամարտությունը կամ քաղաքացիական պատերազմը՝ նա, իրոք, կողմնակից էր ցեղասպանության ռեժիմին», - ասել է Մակրոնը Ռուանդայի Գիսոզի քաղաքում գտնվող ցեղասպանության հիշատակի կենտրոնում: Նա նաև ներողություն է խնդրել Ռուանդայի բնակիչներից: