Կալիֆոռնիայում փոխհրաձգության արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի
Համաշխարհային ՄամուլԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում փոխհրաձգության արդյունքում զոհերի թիվը հասել է 9-ի՝ չհաշված ինքնասպանություն գործած հրաձիգը, հայտնում է NBC-ն:
Ավելի վաղ, Սանտա Կլարա շրջանի ոստիկանությունը Twitter- ի իր միկրոբլոգում հայտնել էր, որ չորեքշաբթի առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Սան Խոսե քաղաքում՝ VTA երկաթուղային ընկերության մաս հանդիսացող համալիրում, որը սպասարկում է տեղական երկաթգիծը: Լոս Անջելես Թայմսի աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալը հրկիզել է իր տունը և գնացել VTA, որտեղ կրակ է բացել: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Իրավապահ մարմինները նրան ճանաչել են՝ որպես պահեստում գործող տրանսպորտային ընկերության աշխատակից: