ԱՄՆ-ն դադարեցնում է Բելառուսի հետ օդային տարածքի մասին համաձայնագիրը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն դադարեցնում է Բելառուսի հետ օդային տարածքի փոխադարձ օգտագործման մասին համաձայնագիրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին: «ԱՄՆ-ն դադարեցնում է օդային տարածքի օգտագործման մասին Բելառուսի հետ 2019 թվականի համաձայնագրի շարունակական կիրառումը», - ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված Պսակիի հայտարարության մեջ: 2019-ի դեկտեմբերի 3-ի համաձայնագիրը երկու երկրներում թռիչքի և վայրէջքի իրավունք է տալիս Միացյալ Նահանգների և Բելառուսի ավիաընկերություններին: Պայմանագիրը կնքվել է միջազգային ավիացիան, ընկերությունների միջեւ մրցակցությունը խթանելու, թռիչքները հեշտացնելու և ճանապարհորդության հնարավորությունները մեծացնելու նպատակով: Կողմերը պայմանավորվել են պահպանել միջազգային օդային տրանսպորտի անվտանգության բարձր մակարդակը և վերահաստատել են իրենց անհանգստությունը օդանավերի անվտանգության սպառնալիքների վերաբերյալ: