Արցախի նախագահն ընդունել է սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեմպիոն դարձած Դավիթ Հովսեփյանին
Սպորտ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այսօր ընդունել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս անցկացված սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում չեմպիոն դարձած Դավիթ Հովսեփյանին:
«Դավիթի չեմպիոնական տիտղոսը պատերազմից հետո Արցախի մարզական կյանքում արձանագրված առաջին մեծ հաջողությունն է: Շնորհավորելով մեր շուշեցի չեմպիոնին՝ մաղթել եմ նորանոր նվաճումներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)