ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Սյունիք և Արցախի Հանրապետություն

Արցախ

ւնիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական քառօրյա այցով մեկնեց Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Այցի ընթացքում Նորին Սրբությանն ուղեկցում են հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը։

Վեհափառ Հայրապետի հետ Արցախ մեկնեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությանը Գորիսի «Զանգեր» հուշարձանի մոտ դիմավորեցին Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը թեմի հոգևոր դասի հետ միասին, Գորիսի համայնքապետ Առուշան Առուշանյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, զինվորականներ և Գորիսի համայնքայիններ։

Ավանդական աղուհացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին և հավաքված ժողովրդին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ՀԲԸՄ նախագահի և հոգևոր դասի հետ միասին մեկնեց Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ Հայոց Հայրապետին դիմավորեցին Գորիսի բնակիչներ և զինվորներ։ «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բաշխելով հավատավոր ժողովրդին, մուտք գործեց տաճար, ուր սաղմոսերգությունից և աղոթքից հետո կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի և Արցախի անսասանության, Սյունյաց աշխարհի և նրա ժողովրդի անվտանգ, խաղաղ ու բարօր կյանքի համար։

Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետին ողջունեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանը, որից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց ներկա ժողովրդին։

«Սիրելի սյունեցի հավատավոր զավակներ Մեր, այցելել ենք ձեզ հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման այս ժամանակահատվածում։ Եկել ենք ի մոտո հաղորդ լինելու ձեր մտահոգություններին ու խնդիրներին, նաև Հայրապետական Մեր գնահատանքն ու օրհնությունը վերստին բերելու ձեզ։

․․․Մենք քաջատեղյակ ենք ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանում ձեզ պատած դժվարությունների, ձեր առջև ծառացած մարտահրավերների մասին։ Արցախյան վերջին պատերազմում մեր թանկագին զավակները նահատակվեցին, ունեցանք վիրավորներ, անհայտ կորածներ, գերեվարվածներ, տասնյակ հազարավոր տեղահանված խաղաղ բնակիչներ։ Տարածքային կորուստների պատճառով նաև Սյունյաց աշխարհի բնակավայրեր սահմանամերձ դարձան Ադրբեջանի հետ՝ դրանից բխող խիստ մտահոգիչ հետևանքներով։ Ադրբեջանը սանձարձակ ոտնձգություններ է կատարում նաև Հայաստանի սահմանների նկատմամբ, մասնավորապես Սյունիքի, Գեղարքունիքի գյուղական որոշ համայնքների տարածքների հանդեպ», - ասաց Հայրապետը։

«Սիրելիներ, խռովքի մեջ է ամենքիս հոգին, խռովքի մեջ է համայն հայությունը։ Սյունյաց աշխարհի Մեր զավակներիդ ստեղծագործ ու խաղաղ կյանքի բնականոն ընթացքն է խաթարված, ավելին՝ ապահովության ու անվտանգության լրջագույն խնդիրն է հառնած։ Սակայն Մենք գիտենք, որ ձեր ոգին անկոտրում է, ձեր հարազատ հողին կապվածությունը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը ամուր են ձեր սրտերում ու հոգիներում։ Դուք ձեր պապերից ու հայրերից ժառանգել եք քաջություն ու կորով՝ օրհասական հանգամանքներում ձեր հայրենի տունն ու օջախը պաշտպանելու, անսասան լինելու հայրենյաց պաշտպանության դիրքերում և արիաբար կանգուն մնալու հարազատ հողին։ Այս փորձությունը ևս, քաջարի սյունեցիներ, ազգովի կհաղթահարենք՝ միայն թե, մեր հերոս նախնիների ոգեշունչ պատգամի համաձայն, մեր արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք, ամուր պահենք մեր նվիրումը հայրենիքին ու մեր սրբազան արժեքներին։ Հաստատուն մնանք հավատի մեջ, անկոտրում՝ նեղությունների ու դժվարությունների առջև։ Ամուր պահենք միմյանց հանդեպ քրիստոսապատվեր սերն ու հզոր միասնությունը, որի առջև նահանջում են փորձությունները և զորանում ու ամրապնդվում է լավատեսության ոգին», - ասաց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ Հայոց Եկեղեցին և եկեղեցականները հանապազօրյա իրենց աղոթքով ու ծառայությամբ սյունեցիների կողքին են՝ Աստծո խոսքով զորացնելու, դժվարությունների ու փորձությունների մեջ Տիրոջ օգնության խոստումը փոխանցելու, նրանց խիզախությունն ամուր պահելու։

Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ Հայոց Եկեղեցին թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ հետպատերազմյան օրերին իր ձայնն է բարձրացրել միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական ատյաններում Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող ոտնձգությունները խստորեն դատապարտելու կոչով, գերիների ազատ արձակման համար հրատապ աշխատանքներ իրականացնելու հորդորով և ի պաշտպանություն Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի։

Այցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Սյունիքի մարզային իշխանություններին, համայնքապետերին, որոնք և այսօր, ինչպես պատերազմական դժվարին օրերին, համայնքների բնակիչների հետ ամուր կանգնած են հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Հայրապետական գնահատանք և օրհնություն փոխանցվեց նաև Սյունյաց թեմի հոգևոր սպասավորներին՝ առաջնորդական տեղապահի գլխավորությամբ, հավատավոր մեր ժողովրդի հավատն ու ոգին ամուր պահելու, Աստծո խոսքով հավատավոր իրենց հոտին զորացնելու ու մխիթարելու, սահմանամերձ դարձած բնակավայրերում արիասիրտ ծառայությունը շարունակելու համար։

Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Բարձրյալ Տերը օգնական ու զորակից լինի ամենքին՝ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում ճշմարտությունը ճանաչելի դարձնելու և արդարության հասնելու ջանքերը արդյունավորելու։ Նորին Սրբությունը նաև աղոթեց, որ Աստված խաղաղ ու անվրդով պահի հայրենի մեր երկիրը, և Տիրոջ պահապան Սուրբ Աջի առջև նահանջեն բոլոր չարիքներն ու փորձանքները մեր կյանքից։

Արարողությունից հետո հայրապետական պատվիրակությունը համայնքապետերի ուղեկցությամբ այցելեց Գորիսի զինվորական պանթեոն, ուր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ծաղկեպսակներ զետեղեցին անմար կրակի և հիշատակի խաչքարի առջև, ապա Արցախյան երկրորդ պատերազմում զոհված քաջորդիների շիրիմների առջև Նորին Սրբության գլխավորությամբ հոգևոր դասը աղոթեց նրանց հոգիների հանգստության համար։

Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությամբ այցելեց Շուռնուխի սահմանամերձ համայնք, ուր Հայոց Հայրապետին դիմավորեցին համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը և համայնքի բնակիչները։

Փոխանցելով ժողովրդին իր հայրական սերն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը՝ Նորին Սրբությունն իր զորակցությունը բերեց շուռնուխցիներին։ Վեհափառը նշեց, որ սյունեցիները ազգային-ազատագրական պայքարում իրենց աննկուն ու անպարտ ոգու շնորհիվ դարերի մեջ քաջերի համբավ են վաստակել և մեր օրերում ևս սահմանին սյունյաց քաջերի ինքնակազմակերպված խմբերի դրսևորած արիությունն ու հայրենի հողը պաշտպանելու հարցում սկզբունքայնությունը ևս այդ ոգու անուրանալի արտահայտությունն են։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը բնակիչների հետ զրուցեցին տիրող անհանգստությունների ու առկա խնդիրների, կյանքի բնականոն ընթացքի խաթարման և վտանգների մասին։

Իր զրույցում Նորին Սրբությունը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել բարձրաձայնելու սահմանամերձ համայնքներում բնակվող մեր ժողովրդի խնդիրները և հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը, ապա հորդորեց նախնյաց օրինակով ամուր և աննահանջ մնալ իրենց հավատի և հույսի մեջ՝ կառչած հարենի հողին, իրենց օջախներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց նաև շուռնուխցիների տներ, զրուցեց ընտանիքների հետ, ծանոթացավ առկա դժվարություններին։

Նորին Սրբությունը նաև իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց շուռնուխցի նորապսակ մի զույգի, որ տեղեկանալով Հայոց Հայրապետի այցի մասին, մասնավոր ցանկություն էր հայտնել արժանանալու հայրապետական օրհնության։

Վերադարձին Ամենայն Հայոց Կաթողիկոսը զրույց ունեցավ համայնքապետերի հետ, որոնց թվում էր նաև Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Երեկոյան Հայոց Հովվապետը հանդիպում ունեցավ Սյունյաց թեմի հոգևոր դասի հետ՝ եկեղեցականներին վերստին բերելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը իրենց նվիրյալ ծառայության համար։

Հանդիպմանը քննարկվեցին հետպատերազմյան շրջանում՝ առկա դժվարին իրավիճակում, Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերի, իրականացվող սոցիալական, հոգեխնամ ծրագրերին։

Նորին Սրբությունը թեմի հոգևոր սպասավորների ուշադրությունը մասնավորապես հրավիրեց զոհվածների, անհայտ կորածների և գերության մեջ գտնվողների ընտանիքներին, վիրավորներին և նրանց հոգևոր խնամքին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվել
Ամենադիտված