Իսպանիայում ութ ուսուցիչների սխալմամբ ներարկել են COVID-19 պատվաստանյութի վեց դեղաչափ
Համաշխարհային ՄամուլԻսպանական դպրոցներից մեկի ութ ուսուցիչներ բժշկական սխալի պատճառով ներարկվել են COVID-19 կորոնավիրուսի պատվաստանյութի վեց դոզայով, հաղորդում է Efe լրատվական գործակալությունը: Բժիշկները սխալմամբ բոլորին ներարկել են Pfizer պատվաստանյութի վեց սրվակի ամբողջ պարունակությունը: Ուսուցիչներից մեկի խոսքով՝ ոչ ոքի մոտ առանձնապես ուժեղ ախտանիշներ չեն եղել, և երկուշաբթի բոլորը գործի են անցել: Ավելի վաղ, պատվաստանյութի պատահական գերդոզավորման նմանատիպ դեպքեր տեղի էին ունեցել Գերմանիայում և Իտալիայում, հաղորդում է Efe-ն:
Ներկայումս Անդալուզիայում՝ երկրի հարավում գտնվող Իսպանական ամենամեծ շրջանում, 16 տարեկանից բարձր բնակիչների գրեթե 30% -ը լիովին պատվաստված են, գրեթե 50% -ը ստացել է մեկ դեղաչափ:
Իսպանիայում ավելի քան 10 միլիոն մարդ (47 միլիոն բնակչությամբ) ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ: