Աֆղանստանում զինյալները սպանել են HALO Trust֊ի 10 աշխատակցի
Համաշխարհային ՄամուլԱֆղանստանում դիմակավորված զինյալների կողմից սպանվել է բրիտանա-ամերիկյան HALO Trust շահույթ չհետապնդող կազմակերպության առնվազն 10 աշխատակից։ 14-ը աշխատաից վիրավորվել է, հայտնում է 1TV հեռուստաալիքը։ Աֆղանստանի պաշտոնյաները կարծում են, որ հարձակումը իրականացրել են թալիբները։ 1TV- ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղլան նահանգում:
HALO Trust- ը հիմնադրվել է 1988 թվականին և ամբողջ աշխարհում աշխատում է ականների մաքրմամբ և ականանետերի հեռացմամբ։ Կազմակերպության աշխատակազմը կազմված է ավելի քան 8 հազար աշխատակցից: