Իրանը և Ադրբեջանը հուշագիր են ստորագրել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ
Համաշխարհային ՄամուլԻրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին հայտնել է, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև ստորագրվել է երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ «Փոխըմբռնման հուշագիր»: Էսլամին հավելել է, որ հուշագիրը ներառում է նաև Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների ավելի արդյունավետ շահագործում, գրում է Irna գործակալությունը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջան կատարած իր մեկօրյա այցի ընթացքում այցելել է Աստարայի, Նախիջևանի երկաթուղային և ճանապարհային ենթակառուցվածքներ և ԼՂ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։ Ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նաև հայտնել է, որ Իրանը փորձում է ավարտել Ռաշտ-Աստարա մայրուղու շինարարությունը դեպի Բաքու, որիգործարկման դեպքում Աստարա-Բաքու ուղևորության տևողությունը նախատեսված 6 ժամից կդառնա 2 ժամ։ Էսլամին ավելացրել է, որ ինքը ստուգել է նաև Նախիջևանի երկաթգիծը, որը Հյուսիս-հարավ միջանցքի մի մասն է և նախկինում ՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, 7 միլիոն տոննա բեռ էր տեղափոխվում։