Հունաստանում AstraZeneca պատվաստանյութից մարդ է մահացել
Համաշխարհային ՄամուլՀունաստանում AstraZeneca- ով պատվաստվելուց հետո մահացել է 40-ամյա ոճաբան Նասոս Կատրիսը, գրում է «Naftemporiki.gr» թերթը: Երեքշաբթի օրը Կատրիսին գտել էին մահացած Աթենքի արվարձաններից մեկի իր տանը: Նա երկուշաբթի օրը պատվաստվել էր AstraZeneca պատվաստանյութով, ասված է զեկույցում: Թերթը գրում է, որ մահվան ճշգրիտ պատճառը կորոշվի փորձաքննությամբ:
Ավելի վաղ Հունաստանի իշխանությունները հաստատել էին պատվաստումների հետ կապված երկու մահ: Պատվաստումների ազգային կոմիտեի նախագահ Մարիա Թեոդորիդուն մայիսի 31-ին ասել էր, որ 44-ամյա մի կին մահացել է AstraZeneca պատվաստանյութով պատվաստվելուց հետո: Մայիսի 26-ին կայացած ճեպազրույցում Թեոդորիդուն ասել էր, որ հայտնաբերվել է թրոմբոզի հինգ դեպք՝ չորսը՝ կանանց մոտ, մեկը՝ տղամարդու: Մեկ կին մահացել էր: