Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում՝ հինգ մարդ է սպանվել
Համաշխարհային ՄամուլՀնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամմու և Քաշմիր միության տարածքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում՝ սպանվել է երկու ոստիկան և երեք քաղաքացիական անձ, հայտնել է տեղի ոստիկանության ղեկավար Վիջայ Կումարը: «Հյուսիսային Քաշմիրի Սոփոր քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում անվտանգության ուժերի վրա: Գրոհայինները հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա: Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։ Որոնողական աշխատանքներ են տարվում»,- ասել է նահանգապետը։ Նա հավելել է, որ ևս երկու ոստիկան լուրջ վնասվածքներ է ստացել: Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման հետևում արգելված «Լաշկար-է-Թոյբա» ահաբեկչական կազմակերպությունն է։