Հյուսիսային Կորեայում 10 մարդ մահապատժի է ենթարկել «արտաքին աշխարհի հետ գաղտնի հեռախոսակապ ունենալու համար»․ Mirror
Համաշխարհային ՄամուլՀյուսիսային Կորեան հրապարակավ մահապատժի է ենթարկել առնվազն 10 մարդու, ովքեր բռնվել են չինական բջջային հեռախոսային ցանցերի միջոցով արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար, պնդում է զեկույցը, գրում է Mirror-ը: Բռնապետ Կիմ Չեն Ընը արգելել է Հյուսիսային Կորեայի բնակիչներին մուտք գործել հարևան Չինաստանի շարժական ցանցեր՝ արտաքին աշխարհի հետ կապը դադարեցնելու և իր ռեժիմի վերահսկողությունից դուրս տեղեկատվություն փոխանցելուց խուսափելու համար: Նշվում է, որ շուրջ 150 հյուսիսկորեացիներ ձերբակալվել են այն բանից հետո, երբ մարտ ամսին երկրի իշխող կուսակցությունը և գաղտնի ոստիկանությունը սկսեցին նոր գործողություններ՝ կապված գաղտնի վերահսկողության հետ: Հյուսիսային Կորեայի աղբյուրներից մեկը հայտնել է, որ արշավները շարունակվել են, և օրինախախտներից ոմանք մահապատժի են ենթարկվել հասարակության առջև՝ որպես սարսափելի կանխարգելիչ միջոց, հաղորդում է պարբերականը: