Ամպամած էր, չէինք կարող անօդաչու թռչող սարքեր գործածել․ Զաքիր Հասանովը՝ Շուշիի գործողության մասին
Արցախ«Շուշի» գործողության ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արգելել է հրետանի օգտագործել, քանի որ այն մշակութային քաղաք է։ Այս մասին «Real TV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Սա դժվարեցրեց գործողությունը: Ավելին, եղանակը ամպամած էր: Հետևաբար, «Շուշի» գործողության ընթացքում հնարավոր չէր անօդաչու թռչող սարքեր օգտագործել, ինչը նույնպես դժվարություններ էր ստեղծում հետախուզության համար: Այսինքն՝ հրետանին օգտագործվել է Շուշի քաղաքի շուրջ գործողությունների ժամանակ: Բայց հրետանային հարվածներ չեն հասցվել հենց քաղաքին և պատմական վայրերին: Սա ցնցեց հայերին: Նրանք սպասում էին, որ մեր հարձակումը Շուշիի վրա այլ ուղղությամբ կլինի, և իրենց ուժերը կենտրոնացրին այլ վայրում», - ասել է Հասանովը։