Լավրովը ԵՄ-ին մեղադրել է ԱՄՆ-ի հետ «համաձայնության գալու» մեջ
Համաշխարհային ՄամուլԵվրամիությունը «ձայնակցում է» գագաթնաժողովի ավարտին Միացյալ Նահանգների կողմից հնչեցրած դիրքորոշմանը այն մասին, որ Մոսկվան պետք է փոխի իր վարքը հարաբերությունների կարգավորման համար, ասվում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Известия» գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ: «Վաշինգտոնի նախկին կարծրացած դիրքորոշումը, որն անմիջապես հայտարարվեց Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցություններից հետո, շատ մեծ ցուցիչ է։ ԵՄ֊ն անմիջապես սկսեց ակտիվորեն և ուրախ «ձայնակցել» ԱՄՆ֊ին: Հայտարարությունների էությունը հետևյալն է՝ մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց նախ նա պետք է փոխի իր վարքը», - ասել է նախարարը: Լավրովը Եվրամիության հայտարարություններն անվանել է «երգչախումբ` ի աջակցություն մենակատարի»: Նա խոստովանել է, որ դրան է նվիրված ամենաբարձր մակարդակի արևմտյան իրադարձությունների շարքը՝ ներառյալ G7- ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովները, որոնք տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բանակցություններից առաջ: