Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեմ J&J պատվաստումից հետո հազվագյուտ հիվանդություն առաջացնելու ռիսկ է հայտարարվել
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը նախազգուշացրել է «Ջոնսոն և Ջոնսոն» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր օգտագործելուց հետո հազվագյուտ հիվանդություն առաջացնելու ռիսկի մասին: Ինչպես նշված է զեկույցի փաստաթղթի նորացված տարբերակում, «J&J» պատվաստանյութը օգտագործելուց հետո 42 օրվա ընթացքում ««Գիիլեն-Բարե» համախտանիշի զարգացման ռիսկը մեծանում է»: Սա հազվագյուտ խնդիր է, երբ իմունային համակարգը հարձակվում է նյարդային բջիջների վրա: Նախկինում «J&J»֊ը հայտնել էր, որ իր մեկ բաղադրիչով կորոնավիրուսի պատվաստանյութը ցույց է տվել ուժեղ պաշտպանություն դելտայի շտամից: Ինչպես հայտնի է, ԱՄՆ֊ում հաստատվել է կորոնավիրուսային երեք պատվաստանյութ՝ ներառյալ «Ջոնսոն և Ջոնսոն»֊ը: