Մինսկից Թուրքիա մեկնող «Բելավիայի» ինքնաթիռը իր ուղին փոխել է դեպի Մոսկվա
Համաշխարհային ՄամուլԲելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը դուրս էր եկել Մինսկ-Անթալիա երթուղի, փոխել է իր ուղին և շարժվել դեպի Մոսկվա, հայտնում է FlightRadar ծառայությունը:
Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ հայտնել էին, որ «Բոինգ 737» -ը, որը Մինսկից թռչում էր Անթալիա, աղետի ազդանշան է ուղարկել Վորոնեժի շրջանի վրա, որտեղ նախատեսվում էր արտակարգ վայրէջք կատարել։
«Օդանավը թռչում է Դոմոդեդովո՝ տեխնիկական խնդիրների առավել արդյունավետ լուծման համար», - ասել է աղբյուրը՝ մեկնաբանելով իրավիճակը:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դեպի Թուրքիա ուղևորվող «Բելավիայի» ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը «ճնշման սենսորի խափանումն է»։ Օդանավում եղել է 207 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամ: