Տեխասի գործարաններից մեկում քիմիական նյութերի արտահոսքի պատճառով՝ երկու մարդ է զոհվել
Համաշխարհային ՄամուլԱռնվազն երկու մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել ԱՄՆ-ի Տեխաս նահանգի LyondellBasell-ի գործարանում՝ քիմիական նյութերի արտահոսքի պատճառով:
«Լա Պորտե քաղաքում գտնվող մեր համալիրում Էթանաթթուն արտահոսել է։ Արդյունքում՝ երկու մարդ է մահացել: Չորս մարդ այրվածքներով՝ տեղափոխվել է բժշկական օգնության», - ասված է Լյոնդել Բասելի հայտարարության մեջ:
Նշվում է, որ արտահոսքը դադարեցվել է: Ըստ օդի որակի մոնիտորինգի ցուցանիշների՝ տեղի բնակիչներին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատում է արտակարգ իրավիճակների ծառայությունը: