Կրեմլը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանը
Համաշխարհային ՄամուլԿրեմլը տեղեկացված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար:
«Աշխատանքը շարունակվում է», - հավելել է Պեսկովը:
Բացի այդ, նրա խոսքերով, Ռուսաստանը համագործակցում է Երևանի և Բաքվի հետ եռակողմ համաձայնագրերի իրականացման հարցում: Այն հարցին, թե արդյո՞ք Մոսկվան պատրաստ է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ սահմանին ռուս խաղաղապահներ տեղակայելու խնդրանքը, Պեսկովը պատասխանել է, որ շփումները այդ թեմայով շարունակվում են: Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ: