Այս դժվար պահին ուկրաինացի ժողովուրդը բարեկամ թուրք ժողովրդի հետ է․ Զելենսկի
Համաշխարհային ՄամուլՈւկրաինայի իշխանությունները Թուրքիային կտրամադրեն ինքնաթիռ՝ երկրում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Չորեքշաբթի օրը Թուրքիայի Անթալիա նահանգի նահանգապետի վարչակազմը հայտարարեց Մանավգաթ շրջանում ուժեղ անտառային հրդեհների մասին: Հրդեհի մարմանը մասնակցել է երկու ինքնաթիռ, 19 ուղղաթիռ և 192 հրշեջ մեքենա: Ուժեղ քամու և շոգ եղանակի պատճառով՝ բոցն արագ տարածվել է: Հինգշաբթի օրը Մանավգաթում հրդեհը վերահսկողության տակ է առնվել: Չորս մարդ զոհվել է, 122 -ը՝ վիրավորվել:
Զելենսկին նշել է, որ իր անկեղծ ցավակցություն է հայտնում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ լայնածավալ հրդեհների կապակցությամբ:
«Ուկրաինան Թուրքիային կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը: Մեր հրթիռային ինքնաթիռը հուլիսի 30 -ին կմեկնի Թուրքիա: Այս դժվար պահին ուկրաինացի ժողովուրդը բարեկամ թուրք ժողովրդի հետ է», - գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում: