Թալիբները հարձակվել են Աֆղանստանում անցկացվող տոնակատարության վայրի վրա․ կան զոհեր
Համաշխարհային ՄամուլԱրմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները հարձակվել են Աֆղանստանի արևելյան նահանգի խաղաղ բնակիչների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղական ԶՄ-ների տվյալներով՝ հարձակման հետևանքով՝ զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 30-ը: Թալիբները հարձակվել են Ազգային դրոշի օրվա տոնակատարությունների ժամանակ:
Աֆղանստանում կառավարական ուժերի և «Թալիբան» շարժման միջև բախումը շարունակվում է: Գրոհայինները գրավել են մեծ տարածքներ գյուղական վայրերում և գրոհել են խոշոր քաղաքների վրա:
Աֆղանստանում իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսեցին զորքերը դուրս բերել երկրից մայիսի 1-ին: Սա խաղաղության համաձայնագրի կատարման մի մասն է, որը ստորագրվել է 2020 թվականին «Թալիբանի» և ԱՄՆ պաշտոնյաների միջև:
Սպիտակ տունը խոստանում է դուրսբերումն ավարտել մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը: